ԾԵԾԿՌՏՈՒՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ին՝ ժամը 23:45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 17-ամյա մի տղա, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում վիճաբանության ժամանակ վայր ընկնելու հետեւանքով: Օգոստոսի 2-ին՝ ժամը 00:10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները վիճաբանելու կասկածանքով ռեստորանային համալիրի մոտից բերման են ենթարկել համալիրի մենեջերին, բարմենին եւ բաժին են ներկայացրել 15 եւ 16 տարեկան երկու տղաների: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս