ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մոտակայքում` դեպի Թումանյանի տուն-թանգարան տանող հատվածում՝ երաժշտական դպրոցի դիմաց` 35-Ա եւ 35 շենքերի միջեւ, արդեն քանի օր է՝ ջուր է հոսում: Հավանաբար վթար է տեղի ունեցել, եւ խողովակներից ջուր է հոսում: Ինչո՞ւ ոչ ոք չի հետեւում:

Պետրոս Առաքելյան, 73 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. Վթարված էր բնակիչներին պատկանող ներքին ցանցի ջրագիծը, որը ս. թ. օգոստոսի 1-ին «Երեւան ջուր» ՓԲԸ մասնագետների կողմից վերացվել է: Ի դեպ, տեղեկացնենք, որ ըստ վարձակալության պայմանագրի՝ ներքին ցանցերը շահագործման չեն հանձնվել ընկերությանը, եւ վերջինս ոչ մի պարտավորություն չունի ներքին ցանցի խնդիրների կարգավորման հարցում: Սակայն «Երեւան ջուր» ՓԲԸ-ն, համաձայն իր մարդասիրական քաղաքականության, հերթական անգամ աջակցում է բնակիչներին:

«Երեւան ջուր» ՓԲԸ հաղորդակցության բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեկ՝ կեսօրին, տեղեկացանք, որ «Երեւան ջուր» ընկերությունը վերջապես նորոգել է խողովակաշարը, եւ ջրի հոսքը դադարել է: Այսուհանդերձ, հարկ է փաստել, որ նման վթարները պետք է 1-2 ժամվա ընթացքում վերացվեն: Նկատենք, որ հատկապես տարվա այս հատվածում ընկերությունն ամեն առիթով խոսում է ջրի կորուստների մասին եւ այս ու այն թաղամասում կենարար հեղուկը գրաֆիկով մատակարարում, մյուս կողմից էլ վթարների վերականգնումը բավական երկար է տեւում` հանգեցնելով ջրի մեծածավալ կորուստների:




Լրահոս