Արթուր Աբրահամը դեռևս չի մտածում բռնցքամարտից հեռանալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բեռլինում փետրվարի 21-ին կկայանա WBO վարկածով երկրորդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և բրիտանացի Փոլ Սմիթի միջև ռևանշը: Մենամարտի շեմին Արթուրը հարցազրույց է տվել կայանալիք իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաև՝ պատմել բռնցքամարտում իր նպատակների մասին:

«Մեր առաջին մենամարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սմիթին ասել էի, որ ես պատվի մարդ եմ, և եթե նա ռևանշ ցանկանա, ես կկատարեմ նրա ցանկությունը»,- պատմել է Աբրահամը՝ հայտարարելով, որ փետրվարի 21-ին նոկաուտով հաղթանակի ժամանակը կգա:

Arthur-Abraham_02-745x483

Պատասխանելով այն հարցին, թե դեռ ինչքան ժամանակ 35-ամյա Արթուր Աբրահամն ի վիճակ կլինի բարձր մակարդակով ելույթ ունենալ, հայազգի աշխարհի չեմպիոնը պատասխանել է.

«Կարծում եմ` 2-3 տարի: Ես մեծ հաճույքով ժամանակ եմ անցկացնում բարձունքում, և հեռանալու մասին մտածելու ոչ մի պատճառ չունեմ:

Արթուրը Սմիթի հետ ռևանշից առաջ նրան զգուշացրել է. «Զգույշ եղի՛ր քո ցանկություններում: Փետրվարի 21-ը կլինի «Դատաստանի օրը»:

arthur_abraham




Լրահոս