«ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ԳՈՐԾԱԿԱԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական սկանդալի կիզակետում է հայտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն. գաղտնազերծվել է կաթողիկոսի անունից Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի դիմումը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ եւ Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին: Սակայն ենթադրվում է, որ նման նամակներ հասցեագրվել են նաեւ մյուս թեմերին: Իսկ նամակով  թեմերից պահանջում են տեղեկություններ տրամադրել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների մասին: Ընդ որում այդ տեղեկությունները Գարեգին Բ-ն թեմերից պահանջել է՝ կառավարության անունից իրեն ուղարկված գրության համաձայն:
Այս նամակն ապացուցում է մի քանի փաստ. կառավարությունն այսպիսով Մայր աթոռի վրա է դրել պետական մարմինների՝ ԱԳՆ-ի ու ԱԱԾ-ի գործառույթներ: Եւ կաթողիկոսն էլ իր հերթին համաձայնել է ստանձնել դրանք՝ ոչ միայն իր վրա վերցնելով «ագենտի» պիտակ, այլեւ ապացուցելով, որ պետական մարմիններն անկարող են իրենց վերապահված գործերում: Ու սա այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության 8.1 հոդվածի համաձայն՝ Եկեղեցին անջատ է պետությունից: Փաստորեն, այս իշխանությունները, որ Հայաստանում պղծել են ամեն արժեք, հասել են արդեն ազգի սրբությանը՝ Եկեղեցուն: Մեկնաբանություններն ավելորդ են:




Լրահոս