«ԹՈՆՐԻ ԳԱԳՈՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու ավանգանու անդամ Գագիկ Ադամյանը, որը ժամանակին հացթուխ է աշխատել, օրերս նշանակվել է Գյումրու իտալական պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այս խայտառակ նշանակման «քավորը» ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն է: Նրա հովանավորությամբ հացթուխ Ադամյանը կադրային անհարկի կրճատումներ է իրականացրել՝ ազատելով լաբորատորիայի բժիշկ Արմինե Քոչարյանին: Պատճառն այն է, որ վերջինս փորձել է աշխատանքային ժողովի ընթացքում հակադարձել Ադամյանին: ՇՄ առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանից «Ժողովուրդ»-ը» փորձեց ճշտել՝ արդյոք տեղյակ է Ադամյանի գործունեությունից: Վերջինս ասաց, թե Ա. Քոչարյանը կարգապահական խախտում է թույլ տվել, ֆինանսապես վնասել է հիվանդանոցին: «Հիմա նա համաքաղաքային բունտ է բարձրացրել, դա ճի՞շտ է: Նման մարդկանց հո չե՞ն պարգեւատրում: Բան չունեմ ասելու, Ադամյանն էլ մի բարի պտուղ չէ, բայց Դուք չեք նայում էն խնդրին, որ հիվանդանոցը 15 միլիոնի պարտք ունի»,-անկեղծացավ վարչության պետը:




Լրահոս