ՉԵՆ ՈՐՈՇԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսն առայժմ չի շտապում որեւէ տեսակետ հայտնել Գյումրու քաղաքապետի ընտրությունների շուրջ. այստեղ նրանք թեկնածու չեն առաջադրել, բայց եւ դեռ չեն որոշել՝ ում են սատարելու: ՀԱԿ Գյումրու կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենք այս հարցը կքննարկեն թեկնածուների առաջադրումներից հետո, երբ տեսնեն՝ ովքեր են առաջադրվել: Մինչ այդ, ըստ նրա, ՀԱԿ-ը Գյումրիում առաջադրելու է ավագանու անդամության թեկնածուներ:




Լրահոս