«Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիռլոն պատմել է, թե իր կարիերայում ինչ տեղ ունի մարզիչ Կառլո Անչելոտին: Պիռլոն և Անչելոտին, ով ներկայումս գլխավորում է Մադրիդի «Ռեալ»-ը, միասին աշխատել են «Միլան»-ում, որտեղ 35-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել 2001-2011թթ.:
«Իմ բախտը բերել է, որ հանդիպել եմ Անչելոտիին: Նա բաժանեց իմ կարիերան երկու մասի` մինչ նրան հանդիպելը և հանդիպելուց հետո: Ես դադարեցի խաղալ որպես երկրորդ հարձակվող և դարձա փլեյմեյկեր: Հենց այդ ժամանակ էլ սկսվեց իմ կարիերան: Անչելոտին իմ հայրն է ֆուտբոլում: Նա այն լավ մարդկանցից մեկն է, ում ես հանդիպել եմ ֆուտբոլում», – նշել է նա: