«Ռեալը» կլինի իմ վերջին աշխատատեղը. Կառլո Անչելոտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառլո Անչելոտին հայտարարել է, որ մտադիր է կարիերան ավարտել «Ռեալում»։ Օրեր առաջ իտալացի մասնագետը երկարաձգել էր «Ռեալի» հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

«Սա իմ վերջին աշխատավայրն է։ Չգիտեմ, թե երբ կավարտեմ կարիերաս, սակայն կարող եմ հաստատել, որ «Ռեալը» կլինի իմ վերջին աշխատատեղը։ Հնարավոր է՝ դա տեղի կունենա 2026 թվականին կամ կկարողանամ մնալ այստեղ նաև դրանից հետո։ Դա կախված կլինի մեր հաջողություններից։ Ես ցանկանում եմ մարզիչ աշխատել մինչև 2026-ը, հույս ունեմ՝ մինչև 2028-ը, քանի որ Մադրիդը դուր է գալիս ինձ, ցանկանում եմ մնալ այստեղ»,- մարզիչի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:

64-ամյա Անչելոտին 2021 թվականին է վերադարձել «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնին, որը զբաղեցրել է նաև 2013-2015 թվականներին։ Իսպանական ակումբի հետ նա նվաճել է 10 տիտղոս՝ դառնալով Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության կրկնակի չեմպիոն, Իսպանիայի չեմպիոն, սուպերգավաթակիր ու կրկնակի գավաթակիր և Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր։




Լրահոս