2 ՄԻԼԻՈՆԻ ՊԱՐՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոռոգման համար նախատեսված ջուր է օգտագործել եւ գումարը չի վճարել: Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի պարտքի չափը կազմում է 2 միլիոն դրամ: Կոտայքի մարզի ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Անտոն Պապոյանի համբերության «բաժակն» այնքան է լցվել, որ պաշտոնապես գրություն է ուղարկել, որպեսզի այդ գումարը «վճարեն»: Պապոյանը մեզ հետ զրույցում ասաց, թե Ծառուկյանն արդեն այդ գումարը վճարել է. «Ո՞վ է Ձեզ այդ տեղեկությունները հայտնել, ինքն արդեն վճարումը կատարել է ու պարտք-պահանջ չունի: Ուղղակի ինքը տեղյակ չի եղել: Դե հիմա իրեն աշխատողները չեն տեղեկացրել, որ պարտք է, երբ որ տեղեկացրել են, անմիջապես փակել է»:




Լրահոս