ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քաղաքից բացակայելու պատճառով չէի հասցրել վճարել էլեկտրաէներգիայի վարձը: Հուլիսի 30-ին առանց զգուշացնելու հոսանքազրկվել է բնակարանս, որի պատճառով ստիպված եմ եղել սառնարանի պարունակությունը թափել: Կուզեի իմանալ՝ այս պարագայում տեսուչը բարոյական պատասխանատվության ենթարկվում է, թե ոչ:

Սուսաննա Մարտիրոսյան, 36 տարեկան, լրագրող

ՊԱՏԱՍԽԱՆ. Գոյություն ունեն էլեկտրաէներգիայի եւ մատակարարման կանոններ: 48-րդ կետի համաձայն՝ հատկացրած ժամկետի խախտման դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրաէներգիայի մատակարարումը առնվազն երեք օր առաջ: Մենք սպառողին հասու բոլոր ձեւերով զգուշացնում ենք վճարում կատարելու մասին: Հայտարարություն ենք փակցնում շքամուտքերում, փոստային բաժանմունքներում եւ այլն: Զգուշացում ենք կատարում նաեւ հեռուստատեսությամբ: Ամեն ամիս հանրապետական նշանակության ալիքներով երկու անգամ 16:00-ից մինչեւ 20:00-ն, 20:00-ից մինչեւ 23:00-ն ընկած ժամանակահատվածում զգուշացումներ են լինում, որը, ինչպես գիտեք, մենք կատարում ենք: Այդ ամենից հետո եթե վճարում չի կատարվում, մենք իրավունք ունենք դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը: Մենք ամեն ինչ անում ենք օրենքին համապատասխան:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»
ՓԲԸ լրատվության բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մատակարարը, իհարկե, ճիշտ է. հարգելի թե անհարգելի պատճառով սպառողն ինքն է խոստովանում, որ վճարում չի կատարել: Բայց, ինչպես ասում են, գոյություն ունի մեդալի հաջորդ երեսը… Թե՛ «Էլցանցեր»-ը, թե՛ գազամատակարար կառույցը պարբերաբար հայտարարում են, որ գումարների հավաքագրումը 100-տոկոսանոց է կամ, վատագույն դեպքում, նշված թվին բավական մոտ: Այսինքն՝ ընկերությունը Ս. Մարտիրոսյանի ուշացրած գումարի հույսին չէր, ու բաժանորդին բոլոր դեպքերում կարելի էր ընդառաջել:




Լրահոս