Ինչու պատգամավորները հեռացան ԲՀԿ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, ևս երկու պատգամավոր լքել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանը մանրամասներ է ներկայացրել նրանց դիմումներից:

«ՀՀ Ազգային ժողովի նախագահը պատգամավորներից ստացել է գրություններ.

1. ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը գրությամբ մասնավորապես հայտնել է՝ որ հրաժարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամությունից, քանի որ կուսակցությունը սպառնում է ՀՀ անվտանգությանն ու խաղաղությանը:

2. ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը գրությամբ հայտնել է, որ դադարեցնում է անդամությունն ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, այնպես էլ ՀՀ ԱԺ նույնանուն խմբակցությունից: Պատգամավորը ԱԺ նախագահին տեղեկացրել է նաև, որ այսուհետ իր գործունեությունն Ազգային ժողովում կշարունակի որպես անկախ պատգամավոր»:

Հիշեցնենք, որ մինչ այդ կուսակցության և խմբակցության շարքերը լքել էին Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Մելիք Մանուկյանը (Շշի Մելո):




Լրահոս