Հարություն Ղարագյոզյանի դին հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Զովունիում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետի գլխավորությամբ։

Դեպքի վայրում պարզվել է, որ տուժողը ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է, ում դին հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ ատրճանակ։

Նկատի ունենալով, որ Զովունին գտնվում է Կոտայքի մարզի տարածքում, դեպքի առթիվ քննություն է իրականացվում Կոտայքի մարզային քննչական վարչությունում։

ՀՀ քննչական կոմիտե




Լրահոս