Լոնդոնում կայացավ Օլիմպիական խաղերի փակման արարողությունը (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում կայացել է 2012 թ. օլիմպիական խաղերի փակման արարողությունը:
Միջոցառման շրջանակներում ելույթ են ունեցել Muse, Spice Girls, Beady Eye խմբերը, կիթառահար Բրայան Մեյը և այլք:
Միջոցառման ավարտին մարվել է օլիմպիական կրակը, ինչից հետո ելույթ է ունեցել The Who խումբը:
Օլիմպիական խաղերն սկսվել էին հուլիսի 27-ին:
Առաջին հորիզոնականը` մեդալների թվով գրավել է ԱՄՆ-ը` նվաճելով 46 ոսկե, 29 արծաթե և 29 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Չինաստանն է 38 ոսկե, 27 արծաթե և 22 բրոնզե մեդալով, իսկ երրորդը` Մեծ Բրիտանիան, որը նվաճել է 29 ոսկե, 16 արծաթե և 19 բրոնզե մեդալ:
Հայաստանը 30-րդ ամառային օլիմպիական խաղերում զբաղեցրել է 60-րդ տեղը` նվաճած 3 մեդալով: Հայաստանը ներկայացնող 24 մասնակիցներից Արսեն Ջուլֆալակյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցույթում նվաճեց արծաթե մեդալ, Արթուր Ալեքսանյանը` բրոնզե մեդալ: Հռիփսիմե Խուրշուդյանը ծանրամարտում ևս արժանացավ բրոնզե մեդալի:
Հաջորդ Օլիմպիական խաղերը կկայանան 2016 թ.-ին` Ռիո դե-Ժանեյրո քաղաքում: Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ Ռիոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսը Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնից արդեն ստացել է օլիմպիական դրոշը:
Աղբյուր` Tert.am




Լրահոս