Տղամարդը խեղդվել է Սեվանա լճում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 12-ին, ժամը 20.50-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի “Իշխան” լողափից մոտ 5 մ հեռավորության վրա տղամարդ է ջրահեղձվել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները: Ջրափրկարարները դուրս են բերել ԼՂՀ Նոր Այգեստան գյուղի բնակիչ` 29-ամյա Ժ. Պողոսյանի դին:




Լրահոս