Միսիս տիեզերք է դարձել 26-ամյա կոլումբացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ օգոստոսի 12-ին  Դոնի Ռոստով քաղաքում անց է կացվել “Միսիս տիեզերք 2012” գեղեցկության մրցույթի եզրափակիչը: Հաղթող է ճանաչվել կոլումբացի 26-ամյա գեղեցկուհի Լայլա Մարտինեսը:  “Վիցե միսիս” տիտղոսին արժանացել է ԱՄՆ ներկայացուցիչը: Իսկ ՌԴ ներկայացուցիչ, երկու երեխաների մայր, մոսկվայաբնակ Իվետտա Շեւչենկոն ստացել է “Միսիս հմայք” տիտղոսը: 
Կոլուբացի գեղեցկուհին ամուսնացած է արդեն 10 տարի եւ 6-ամյա դուստր ունի: Ունի փաստաբանի մասնագիտություն եւ հաղորդավարուհի է աշխատում հեռուստատեսությունում,- գրում է РИА НОВОСТИ-ն: Նրա երկու բարեգործական ֆոնդերը զբաղվում են երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունների խնդիրներով:




Լրահոս