Հրդեհ՝ Արաքս թռչնաֆաբրիկայի պահեստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Կոտայքի մարզի Պտղնի գյուղի ամառանոցների 9-րդ թաղամասի թիվ 11 տան բակում այրվել է 1700 քմ բուսածածկ տարածք և 15 պտղատու ծառ, Արագածոտնի մարզի Տեղեր գյուղի 1-ին փողոցում` “Սբ. Հովհաննես” մատուռի մոտակայքում` 500 քմ խոտածածկ տարածք, Աբովյան քաղաքի տեխ. սպասարկման կետի մոտակայքում` 10 քմ խոտածածկ տարածք, Շիրակի մարզի Նահապետավան գյուղի 2-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 6 տան բակում գտնվող անասնագոմում` 2 հակ պահեստավորված անասնակեր, Ջրարբի գյուղի “Արաքս” թռչնաֆաբրիկային պատկանող պահեստի ներսում` 2000 խմ պահեստավորված անասնակեր, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 54ա շենքի մոտակայքում` 6 քմ մակերեսով խոտածածկ տարածք: 
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:




Լրահոս