«Լիվերպուլ»-ի կիսապաշտպանը որակազրկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Լազար Մարկովիչը որակազրկվել է եվրագավաթների 4 խաղով:

Շվեյցարական «Բազել»-ի դեմ Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի խաղում Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստը կարմիր քարտ էր ստացել մրցակցի դեմքին հարվածելու համար:

Նա «Լիվերպուլ»-ին չի օգնի թուրքական «Բեշիկթաշ»-ի դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի խաղում, ինչպես նաև բաց կթողնի հաջորդ փուլի 2 հանդիպումները, եթե իհարկե, թիմն անցնի առաջ:




Լրահոս