ԲՀԿ տարածքային կառույցից բերման է ենթարկվել 19 անձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հալաբյան փողոցում գտնվող Աջափնյակ համայնքի ԲՀԿ կառույցից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկվել 19 անձ:

Ինչպես Armlur.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանութան լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ նշված հասցեում վիճաբանություն է տեղի ունենում:

Մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել 19 անձի: Այս պահին հանգամանքները պարզվում են:




Լրահոս