Մերսեդես 600-ը գլորվել է ձորը, կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` օգոստոսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 00:20-ի սահմաններում Երևանի Նիզամի 28 շենքի բնակիչ 25-ամյա Մեսրոպ Մկրտչյանը, վարելով Մերսեդես S 600 մակնիշի 96 DD 006 համարանիշի ավտոմեքենան, Հանքավան-Հրազդան ավտոճանապարհի “Մարմարիկ” ջրամբարի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և գլորվել ձորը:
 Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ուղևորներ` Երևանի Մանանդյան փողոցի բնակիչ 25-ամյա Գևորգ Բաբայանը, Երևանի Ներքին Շենգավիթի բնակիչ 28-ամյա Հովհաննես Բաբասյանը և Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի բնակիչ 27-ամյա Մաքսիմ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում: 




Լրահոս