Կոտայքի մարզում ԳԱԶ 31029-ը եվ Մերսեդեսը շրջվել են, կա 5 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12.30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ-ում իրար են բախվել Տիգրան Ավետիսյանի վարած “ԳԱԶ 31029” մակնիշի 30 ՕՍ 014 համարանիշի և 40-ամյա Արտավազդ Մանուկյանի վարած “Մերսեդես Բենս” մակնիշի 32 ՍԼ 346 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի վայրից մարմնական վնասվածքներով Հրազդան բժշկական կենտոն են տեղափոխվել “ԳԱԶ 31029”-ի ուղևորներ` 5-ամյա Միլենա Ավետիսյանը, 10-ամյա Ռոման Ավետիսյանը, 30-ամյա Նազիկ Կևչյանը, 59-ամյա Օֆիկ Պողոսյանը, ինչպես նաև “Մերսեդես”-ի ուղևոր, 74-ամյա Հայկան Մանուկյանը: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
 




Լրահոս