Այսօր Իրանում գրանցվել է 4 երկրաշարժ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 13-ի առավոտից Իրանում գրանցվել է արդեն ստորգետնյա 4 ցնցում:
Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԻՆ-ը:  Ըստ աղբյուրի` առաջին ցնցումը գրանցվել է Երեւանի ժամանակով ժամը 06:19-ին` Թավրիզ քաղաքի շրջակայքում` 20 կմ խորության վրա: 4,6 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է Թավրիզի շրջակայքում ` ժամը 08:19-ին:
Հետագայում ժամը 12:59:25-ից մինչև 12:59:55 ընկած ժամանակահատվածում գրանցվել է եւս 2 ցնցում` 4.1 եւ 4.2 մագնիտուդ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ Իրանում տեղի ունեցած երկրաշարժը 9 բալ ուժգնություն է ունեցել: Օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել էր 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել էր Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորությունում: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, այն զգացվել է նաեւ ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4.5 բալ ուժգնությամբ, իսկ Երեւան քաղաքում` 3-4 բալ: Երկրի հարավում մարդիկ խուճապահար դուրս են եկել տներից: Հայաստանում տուժածներ եւ ավերածություններ չկան:




Լրահոս