մեկնարկեց Բազե համահայկական երիտասարդական հավաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բազե” համահայկական երիտասարդական հավաքը մեկնարկեց օգոստոսի 13-ին, Ծաղկաձորում: Այս տարի հավաքը կանցկացվի օգոստոսի 13-ից 19-ը:Հավաքին այս տարի մասնակցում են Հայաստանից, Ջավախքից, Սփյուռքից եւ Լեռնային Ղարաբաղից 42 ջոկատներ` յուրաքանչյուրում յոթ մասնակից: Հավաքն անցկացվելու է ավանդական ձեւաչափով. սպորտային, մշակութային եւ ինտելեկտուալ ծրագրերով: Հավաքի ընթացքում ավելի քան 400 երիտասարդներ, համախմբելով ՀՀ պետական դրոշի գույների ներքո, ուժերը կչափեն մարզական տարբեր խաղերում: Հավաքի մարզական ծրագրում նախատեսված են սեղանի թենիս, շախմատ, պարանի ձգում, վոյելբոլ, ձեռքի ուժ, ֆուտբոլ, լող, ազգային խաղեր: Մշակութային հատվածում երիտասարդները կմրցեն երգ, պար, նորաձեւություն, նկարչութուն մրցույթներում: Կանցկացվեն նաեւ “Բրեյն ռինգ” եւ “Բազ”-բանալիե ինտելեկտուալ խաղերը: Այս տարվա “Բազե” երիտասարդական հավաքին ավելացել է բուհերի ջոկատների թիվը: Առաջին անգամ ջոկատներ են ընդգրկվել նաեւ մարզերում գործող բուհերից, ինչպես նաեւ` միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից: Այս տարին “Բազե”-ի համար խորհրդանշական է. լրանում է հավաքի տասնամյակը: Տասը տարիների ընթացքում հավաքին մասնակցել է շուրջ ութ հազար երիտասարդ: Հավաքի փակումն այս տարի նախատեսվում է անցկացնել նույնպես Ծաղկաձորում:




Լրահոս