Ստեփանակերտում տանկ տեղափոխող ավտոմեքենաները բախվել են. տանկերը շուռ են եկել Ջիփի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ժամը 9.30-ի սահմաններում Ստեփականկերտի Տիգրան Մեծի փողոցում` հոսպիտալի մոտակայքում, տանկ տեղափոխող 2 “Ուրագան” մակնիշի ավտոմեքենաներ, որոնք ընթանում էին իրար հետևից, ավտովթարի պատճառ են դառնում: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առջևից ընթացող “Ուրագանի” վրա գտնվող տանկն ընկնում է և բախվում 2-րդ “Ուրագան”-ին, որի վրա գտնվող տանկն իր հերթին ընկնում է “Ջիփ” մակնիշի 16 XX 111 համարանիշի ավտոմեքենայի վրա և այն ջարդելուց հետո գլխիվայր շրջվում: Ստեփանակերտից Գագիկ Շամշյանին հայտնել են, որ տանկ տեղափոխող “Ուրագանների” վրա բացակայել են ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները: 




Լրահոս