ՀԱԿ երիտասարդները դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայ Ազգային Կոնգրես” ընդդիմադիր դաշինքի անդամներ Արեգ Գևորգյանը, Վահագն Գևորգյանը և Սահակ Մուրադյանը հայտարարություն են տարածել, որում նշում են, որ անցած տարի Օպերայի թատրոնի տարածքում ոստիկանների հետ բախման հետևանքով ՀԱԿ ակտիվիստների, ինչպես նաև իրենց՝ երեքի գործի կարճումը խոսում է այն մասին, որ այդ վճիռները կայացվում են նախագահական նստավայրում։
Հայտարարությունում ասվում է.
Նախորդ տարվա օգոստոսի 9-ի հայտնի իրադարձություններից մոտ մեկ տարի անց, մեր ընկերներ Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Սարգիս Գևորգյանը և Արտակ Կարապետյանը Սերժ Սարգսյանի ռեժիմը սպասարկող դատարանի կողմից դատապարտվել են 2-6 տարի ազատազրկման, իսկ մեր՝ Վահագն Գևորգյանի, Արեգ Գևորգյանի և Սահակ Մուրադյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, իբր ապացույցների բացակայության պատճառով:
Կարճման այս որոշումը բավարար է ապացուցելու համար, որ կայացված դատավճիռը ձևակերպվել է Բաղրամյան 26-ում և հանդիսանում է սովորական քաղաքական հետապնդում, որը առնչություն չունի արդարադատության, օրինականության և ընդհանրապես տրամաբանության հետ:
Ի սկզբանե մեր ձերբակալման և մեր ընկերների կալանավորման ու ազատազրկման հիմքերը եղել են երկուսը` ոստիկանության տեսանկարահանման խիստ մոնտաժված տարբերակը, որոմ բոլորս էլ ներկայացվում ենք իբրև հանցագործներ և կարմիր բերետավորների ցուցմունքները, որոնք 7-իս վերաբերյալ բովանդակային տեսանկյունից նույնն են և որևէ կերպ մեզ երեքիս չեն առանձնացնում, մասամբ մեզ մեղսագրված արարքները նաև ավելի ծավալուն են:
Ստորև ներկայացվում ենք բազմաթիվ օրինակներից մի քանիսը.
Ոստիկանության կապիտան Սամսոն Հենրիկի Ղարիբյանը դատական նիստերի դահլիճում հայտարարում է. ,Իմ աչքի տեսածով Արեգն էր հայհոյում…ե, ,Գևորգյան Վոլոդյաին հարվածել է Արեգ Գևորգյանըե:
Քրեական հետախուզության օպեր-լիազոր Արտակ Հայրապետյանը իր ցուցմունքում նշում է. ,Բերման ենթարկված 7 երիտասարդները իրենց պահում էին շատ ագրեսիվ` վիրավորական խոսքեր էին ասում, հայհոյանքներ էին տալիս, քաշքշում, հրում, հարվածում էին սեղաններին աթոռներինե:
ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկան Տիգրան Ավետիսյանը դատական նիստերի դահլիճում նշում է. “Տիգրան Առաքելյանին պարեկային մեքենան նստեցնելուց մի խումբ երիտասարդներ Վահագն Գևորգյանի գլխավորությամբ փորձում էին խոչընդոտել մեզ, փորձում էին ազատել Տիգրան Առաքելյանին մեր ձեռքերից…”:
Միևնույն ապացույցների հիման վրա 4 հոգի դատապարտվել է ազատազրկման, իսկ մենք՝ երեքս, արդարացվել ենք: ՀՔԾ վարույթում գտնվող քրեական գործի կարճումը վկայությունն է այն բանի, որ պատկան մարմինները ուզում են ստեղծել օբյեկտիվության տպավորություն և մեղմել ապօրինի դատավճռից առաջացած հասարակական ճնշումը: Սակայն այս քայլով իշխանությունները մեզ տվեցին ևս մեկ հիմնավոր ապացույց այն բանի, որ վերոնշյալ քրեական գործը հարուցման, իսկ պահից եղել է շիծու և կրել է քաղաքական բնույթ:
Կրկին անգամ հաստատում ենք մեր վճռականությունը՝ անկախ բանտերում հայտնվելու հեռանկարից, պայքարել մեր ընկերներին ազատ արձակելու և քաղաքական հետապնդումներ իրականացնող ռեժիմը տապալելու համար:
Հայ Ազգային Կոնգրեսի անդամներ՝
Արեգ Գևորգյան 
Վահագն Գևորգյան
Սահակ Մուրադյան




Լրահոս