Նոր-Նորքում իրար են բախվել երեք մեքենա. գազի վառելիքի արտահոսք է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 13-ին, ժամը 12.45-֊ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայում` Հայկ Նահապետի արձանի մոտակայքում, տեղի ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, առկա է գազի վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ- ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, բախվել են “Գոլֆ” մակնիշի 17 ՕՏ 674 պետհամարանիշով (վարորդ Արմեն Սարիբեկյան), “ԳԱԶ-24” մակնիշի 21 ՕՕ 514 պետհամարանիշով (վարորդ Վլադ Սարգսյան) եւ “ՎԱԶ-2106” 36 ԼՕ 239 պետհամարանիշով (վարորդ Սոկրատ Մխիթարյան) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով առաջացել է վառելիքի արտահոսք: Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհատվածի լվացման աշխատանքներ: Զոհեր եւ տուժածներ չկան:




Լրահոս