«Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն այս պահին գտնվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ու տեղյակ չէ Գագիկ Ծառուկյանի կողմից տարածված հայտարարությանը: Armlur.am-ին Արտաշես Գեղամյանը հայտնեց, որ պատրաստվում է ելույթի:
Նա խոստացավ վերջին օրերի իրադարձությունները մեկնաբանել Հայաստան վերադառնալուց հետո:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը և առաջին հերթին մեր ժողովուրդը: Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ: Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե իշխանության, թե ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»: