Ժողովուրդ. ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցները երանի են տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ,Ժողովուրդե–ի տեղեկությունների՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցները դժգոհություններ ունեն իրենց աշխատավարձերի չափից։ Նրանք երանի են տալիս Վարդան Օսկանյանի ղեկավարման տարիներին, երբ իրենք հաճախակի էին խրախուսանքներ ստանում։ Մինչդեռ այժմ դրանք տրվում են միայն ԱԳ նախարարի ,սիրելի մերձավորներինե, իսկ հասարակ աշխատակիցները ոչ միայն չեն արժանանում այդ պատկին, այլև շատ չնչին աշխատավարձ են ստանում։ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով այս լուրերը, փոխանցեց. ,ԱԳՆ աշխատակիցների աշխատավարձերի չափը սահմանված է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, իսկ խրախուսանքները տրվում են տվյալ տարվա պետական բյուջեով հատկացված աշխատավարձի ֆոնդի տնտեսումների հաշվին, ու տրվող խրախուսանքների չափը և հաճախականությունը պայմանավորված են տնտեսված գումարների չափից։ Վերջին տարիներին ևս ՀՀ ԱԳՆ աշխատակիցների խրախուսանքի վճարումը շարունակվում է կատարվել՝ելնելով վերոնշյալ սկզբունքիցե։  




Լրահոս