Հայկական ժամանակ. Հովիկ Աբրահամյանը և նրա խնամին՝ Գագիկ Ծառուկյանը, նախօրեին տղա թոռնիկ են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և նրա խնամին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նախօրեին երկրորդ թոռնիկն են ունեցել՝ տղա։ Ի դեպ, Ծառուկյանն այս օրերին հանրապետությունում չէ։ Թե որտեղ է նա անցկացնում իր ամառային հանգիստը, ԲՀԿ-ից չհայտնեցին, ասացին ընդամենը, որ ՀՀ կվերադառնա այս ամսվա սկզբին։ Նա, փաստորեն, այնքան կատարյալ հանգիստ է անցկացնում, որ անգամ տղա թոռնիկ ունենալու հանգամանքը իրեն չի ստիպել ՀՀ վերադառնալ։ 




Լրահոս