Խեղդամահ են արել 45-ամյա կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 12-ին, առավոտյան ժամը 06.40-ի սահմաններում, Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Կոմիտաս 30 շենքի 6-րդ բնակարանում մահացած կնոջ դիակ կա:
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանը հայտնում է, որ այսօր Ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացել են դատական փորձաքննության արդյունքները, ըստ որի կնոջ մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձության պարանոցի օրգանները ձեռքի մատների սեղման հետեւանքով, այսինքն, կնոջը խեղդամահ են արել:
Կնոջ մարմնին առկա են բռնության հետքեր: Գ. Շամշյանը հայտնում է, որ սպանված կինը նշված բնակարանի միակ բնակչուհի, 45-ամյա Լուսինե Ղազարյանն էր, որն աշխատում էր Երեւանի թիվ 56 միջնակարգ դպրոցում տարրական դասարանի ուսուցչուհի: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:




Լրահոս