«Շաբաթ երեկոյան կանեմ իմ գործը». կայացավ Աբրահամ-Սմիթ եզրափակիչ ասուլիսը (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստ է փետրվարի 21-ին Բեռլինի «O2 World» մազապալատում կայանալիք Փոլ Սմիթի դեմ ռևանշ-մենամարտին:

Փետրվարի 18-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի է ունեցել եզրափակիչ մամուլի ասուլիս` Արթուր Աբրահամի, Փոլ Սմիթի, նրանց մենեջերների և մարզիչների մասնակցությամբ:

«Քաջ գիտեմ, թե ինչ է հարկավոր անել: Շաբաթ երեկոյան կանեմ իմ գործը: Ձեռքս վեր կբարձրացնեն և հաղթական դափնին կզարդարի ինձ: Հիանալի մարզավիճակում եմ, պետք է ցույց տամ իմ իրական ներուժը»,- ասել է Արթուր Աբրահամը:

Փոլ Սմիթը ևս խոսել է իր հաղթելու ցանկության մասին` շեշտելով, որ ուժեղ է և պատրաստված: Ասուլիսի ընթացքում Արթուր Աբրահամն իր և մարզչի` Ուլլի Վեգների պատկերով արձանիկներ է նվիրել մրցակցին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տևած մենամարտում, մրցավարների որոշմամբ, 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է Սմիթին:

1

2

3

4

5

6

7

8

9

 




Լրահոս