Սեվանում սկուտերները բախվել են իրար. կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Սևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 12-ին տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը` կեսօրին, Սևանա լճի թերակղզու հատվածում իրար են բախվել 2 սկուտերներ: 
Բախման հետևանքով Սևան քաղաքի Ցամաքաբերդի բնակիչ, 27-ամյա Համլետ Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևան բժշկական կենտրոն:  Ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Համլետ Բաղդասարյանի մոտորանավակին բախվել է ՌԴ քաղաքացի, 25-ամյա Մարիա Սախարյանի վարած սկուտերը: Ոստիկանության Սևանի հետաքննչական բաժնում պարզում են դեպքի հանգամանքները:




Լրահոս