Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի փոխնախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի առաջին տեղակալ  Մոհամմադռեզա Ռահիմիին՝ Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է. “
Հարգելի պարոն Ռահիմի, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած բնական աղետի պատճառով ավելի քան 300 մարդկանց մահվան կապակցությամբ:
Խնդրում եմ Ձեզ սփոփանքի եւ կարեկցանքի խոսքեր փոխանցել արհավիրքի զոհերի ընտանիքներին եւ մտերիմներին:
Այս դժվար պահին Հայաստանի ժողովուրդը կանգնած է եղբայրական Իրանի ժողովրդի կողքին եւ պատրաստ է ուժերի ներածի չափով իր օժանդակությունը ցուցաբերել աղետի հետեւանքների հաղթահարման հարցում:  
Ընդունեք, խնդրեմ, իմ հարգանաց խորին հավաստիքը”:




Լրահոս