Մխիթարյանն Ուկրաինայի թիվ 1 ֆուտբոլիստն է. Բուրյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրի արդյունքները և “Շախտյոր”-ի հաջող ելույթներն ամփոփել է խորհրդային ֆուտբոլի պատմության լավագույն կիսապաշտպաններից մեկը, Ուկրաինայի ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Բուրյակը: “Չեմ կարող չնշել, որ “Շախտյոր”-ը գերազանց խաղ է ցուցադրում: Թիմի ֆուտբոլիստները հիանալի մարզավիճակում են: Իմ կարծիքով, թիմի հաջողությունների գործում կարևոր դեր է խաղում կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ներկայումս նա Ուկրաինայի թիվ 1 ֆուտբոլիստն է:
Հենրիխը 7 գոլ է հեղինակել առաջնության 5 տուրերում: Ընդ որում, նա հարձակվող չէ, սակայն խաղադաշտում լայնածավալ գործողություններ է ծավալում: Անգամ լեգենդար Հովհաննիսյանը նման արագության չէր տիրապետում: Հայազգի բազմաթիվ գերազանց ֆուտբոլիստներ գիտեմ, բայց Մխիթարյանը տարբերվում է նրանցից: Հենրիխն անընդհատ աշխատում է խաղադաշտում, փնտրում և գտնում է այն, ինչ իրեն անհրաժեշտ է, պայքարում է գնդակին տիրանալու համար: Նման ֆուտբոլիստի հետ բավական հարմար է աշխատելը: Ցանկանում եմ կրկնել և ասել, որ Մխիթարյանը Ուկրաինայի առաջնության թիվ 1 ֆուտբոլիստն է”,- իր խոսքն է եզրափակել Բուրյակը:




Լրահոս