Դասախոսը սեռական գործողություններ է կատարել ուսանողուհու նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ` օգոստոսի 13-ին, Լոռու մարզի Դատախազությունից Ոստիկանության Վանաձորի բաժին գրություն է ուղարկվել այն մասին, որ իրենց է դիմել Լոռու մարզի 21-ամյա մի ուսանողուհի և հայտնել, որ իր նկատմամբ իր կամքին հակառակ սեռական գործողություններ է կատարվել:
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իր տեղեկություններով` ուսանողուհին Դատախազությանը հայտնել է, որ Վանաձոր քաղաքի Պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի ամբիոնի դասախոս, 32-ամյա Արամ Համբարյանը Վանաձոր քաղաքի Վանաձոր կոչվող հանդամասում 2011թ-ի հուլիսի վերջերին իր կամքին հակառակ սեռական գործողություններ է կատարել իր նկատմամբ: Իսկ հուլիսի 31-ին նույն դասախոսը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին` “Լոռի” հանգստյան տանը, նույն բնույթի գործողություններ է կատարել իր նկատմամբ:
Գ. Շամշյանը հայտնում է, որ դասախոսը ուսանողուհու նկատմամբ այդ քայլը կատարել է` սպառնալով, որ եթե աղջիկը չհամաձայնվի և աղմուկ բարձրացնի, ինքը նրան ինստիտուտից դուրս է թողնելու: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ա. Համբարյանը Ոստիկանության կողմից որոնվում է:  




Լրահոս