օձեր են վնասազերծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն օգոստոսի 10-14-ը բնակիչներից ահազանգեր են ստացվել, որ օձեր են նկատվել Բերդի Ն. Ստեփանյան թիվ 45 տանը, Արագածոտնի Օհանավան գյուղում, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյու֊ղում, Ձորաղբյուրի Ամառանոցային թաղամասում, Արարատի մարզի Մասիս քաղաքում։ Ինչպես տեղեկացրին նախարարությունից, դեպքի վայրեր մեկնած օպերատիվ խմբերի և փրկարարների կողմից տարածքն ուսումնասիրելուց հետո օձ չի հայտնաբերվել:
Արագածոտնի մարզային փրկարարական ջոկատը հայտնաբերել ու վնասազերծել է մարզի Աշտարակ քաղաքի Բագավան թաղամասի 2-րդ շենքի մոտ նկատված օձին։ ՃԿԿ օպերատիվ խմբի և հատուկ մասնագետի ուժերով Երևանի Մայիսի 9 փողոցի թիվ 11 շենքի մոտ նկատված օձը հայտնաբերվել ու տեղափոխվել է անվտանգ տարածք: Աբովյանի հրշեջ-փրկարարների օգնությամբ վնասազերծվել է Կոտայքի մարզի Կամարիս գյուղի թիվ 34 տանը նկատված օձը:




Լրահոս