Տավուշի մարզում կինը զինվորներին թմրանյութ է վաճառել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մոտ մի շաբաթ առաջ իջևանցի ոստիկանները բացահայտել են, որ Խաշթառակ գյուղի մի բնակչուհի սահմանապահ զինվորներին թմրանյութ է վաճառել:
Aravot .am-ի տվյալներով` կինը Լուսահովիտ գյուղի մոտ ծառայող զինվորներին լուցկու տուփով թմրանյութ է իրացրել, մեկ տուփի համար զինվորներից վերցնելով 5 հազար դրամ: Լրատվամիջոցի իրավապահ աղբյուրները հայտնել են, որ գործի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, կինը ձերբակալված չէ:




Լրահոս