Սեվանում մոտորանավակ է շրջվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժամը 13.36-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.55-ի սահմաններում Սևանա լճում մոտորանավակ է շրջվել, որում գտնվել են 3 քաղաքացիներ: Ջրափրկարարները հերթապահ մոտորանավակով մոտեցել են դեպքի վայր և ջրից դուրս բերել Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչներ` 1990թ. ծնված Ջանիկ, 1991թ. ծնված Վարդգես Կարապետյաններին և 1990թ. ծնված Աննա Մինասյանին: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:




Լրահոս