Վրաերթի են ենթարկել երկու տղամարդու եւ մի աղջկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 12-ին, ժամը 21.00-ին,  ՎԱԶ-21063  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց եւ Արարատյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 13-ին, ժամը 20.40-ի սահմաններում, ԳԱԶ-2401  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 23 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա  եւ  նրան տեղափոխել հիվանդանոց: Օգոստոսի 13-ին, ժամը 21.00-ին,   ՎԱԶ-21093  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Չարենցավան քաղաքի կայարանամերձ հրապարակի եւ Շահումյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




Լրահոս