Ուելսի արքայազնը սիրահետում է «Հարի Փոթերի» աստղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուելսի արքայազնը խնդրել է ընկերներին իր հետ ծանոթացնել «Հարի Փոթեր» ֆիլմում հանդես եկած 24-ամյա  դերասանուհի Էմմա Ուոթսոնի հետ, այս մասին գրում է Elle պարբերականում:

Երիտասարդները հանդիպել են ու բավական ջերմ մթնոլորտում շփվել. և՛ դերասանուհին, և՛ արքայազնը հիասքանչ ժամանակ են անցկացրել: Ականատեսների խոսքերով՝  արքայազն Հարին հիացած է եղել դերասանուհիով:

Բրիտանական լրատվամիջոցը չի բացառել, որ հնարավոր է հարաբերությունների հետագա զարգացում, քանի որ երկու երիտասարդներն էլ այժմ ազատ են. դեկտեմբեր ամսին Ուոթսոնը բաժանվել է Մեթյու Ջեննից:

f536b2a36887f9_536b2a3688f7d




Լրահոս