Իտալական «Միլան»-ի կիսապաշտպան Նայջել դե Յոնգը մերժել է «Այաքս»-ի առաջարկը, հայտնում է De Telegraaf-ը:
30-ամյա հոլանդացու պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում, սակայն նա հրաժարվել է վերադառնալ իր նախկին ակումբ: «Այաքս»-ի կազմում ֆուտբոլիստը հանդես է եկել 2002-2006թթ.:
Չի բացառվում, որ դե Յոնգն արդեն երկարաձգել է իտալական ակումբի հետ գործող պայմանագիրը: Նրա հանդեպ հետաքրքրություն ունի նաև «Յուվենտուս»-ը: