Շահումյան գյուղի դաշտերից մեկում երկու տրակտոր է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 13-ին, ժամը 09.00-ին, ոստիկանութան Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի դաշտերից մեկում երկու տրակտոր է այրվում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 07.00-ի սահմաններում, Շահումյան գյուղին հարակից դաշտերում բռնկվել է չոր խոտը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել կայանված երկու տրակտորներում: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 10.15-ին` 1 մարտական հաշվարկի ուժերով: Նյութական վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:




Լրահոս