Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային:
ՕԵԿ-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական ներկայիս վիճակին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: