Այսօր Վարչական դատարանում հրապարակվել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի վարչական պատասխանատվության ենթարկելու մասին Ոստիկանության հայցի վերաբերյալ դատարանի վճիռը:
Հիշեցնենք, որ Ա. Կիվիրյանը մեղադրվում էր «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի անցկացված երթի ընթացքում ոստիկանության օրինական պահանջը չկատարելու մեջ:
Ա. Կիվիրյանը մեղավոր է ճանաչվել և տուգանվել 50.000 դրամով, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է: