Կիվիրյանի նկատմամբ քաղաքական հետապնդումնե՞ր են իրականացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգիշտի Կիվիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց մարտի 18-ին:

Armlur.am-ի հետ զրույցում գործով մեղադրյալ Կիվիրյանը նշեց, որ իր համար ակնհայտ է, որ իրենք գործ ունեն ոչ թե քրեական գործի, այլ սարքած փուչիկի հետ: «Այդ փուչիկի պարագայում էր, որ ոստիկան տուժողը և երկու ոստիկան վկաները հակասական ցուցմունքներ էին տալիս և ծաղրածուական վիճակներում էին հայտնվում: Սա այսպես է, որովհետև գործը սարքած է, իրենց սովորեցրել ուղարկել էին, դրա համար էլ իրենք հեքիաթը վատ էին պարապել»,- ասաց Կիվիրյանը` հավելելով, որ այդ հեքիաթը վատ պարապելու պարագայում էլ վկաների և տուժողի ցուցմունքները լի էին հակասություններով:

«Ես համոզված եմ, որ գործ ունենք իմ նկատմամբ քաղաքական հետապնդումների հետ: Այդ հետապնդման պարագայում իմ դեմ հարուցվում են քրեական և վարչական գործեր»,- գնահատեց Արգիշտի Կիվիրյանը:




Լրահոս