ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գագիկ Ծառուկյանը գործարար չէ ու շատ վաղուց»:

Տիգրան Ուրիխանյան aravot.am

Իր անմիջական ղեկավար Գագիկ Ծառուկյանի աչքին բարձր երեւալու համար Տիգրան Ուրիխանյանն արդեն անցնում է անգամ երեւակայության սահմանները: Երիտասարդ պատգամավորն այնքան է տարվել փառքի հասնելու մոլուցքով, որ ամոթի զգացողության մասին չի էլ ցանկանում հիշել: Գուցե կոպիտ հնչի այս ձեւակերպումը, բայց ճշմարտությունը միշտ էլ դառն է լինում: Խոսենք օրինակով. Հայաստանում կա՞ մարդ, որը կարող է ասել, թե Գագիկ Ծառուկյանը գործարար չէ, այն էլ շատ վաղուց: Իհարկե չկա: Նույնիսկ Գագիկ Ծառուկյանն այդպես չի կարծում: Հետեւաբար ի՞նչ իմաստ ուներ «ջահել-ջահել» նորից խայտառակվել:




Լրահոս