ՍԻՐՈՒՇՈՆ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրուշոն հույն երգիչ Սաքիս Ռուվասի հրավերով հուլիսի 29-ին ելույթ է ունեցել նրա մենահամերգին: Այն կայացել է Հունաստանի Միկոնոս կղզում, եւ երգչուհին կատարել է «Քելե-քելե» հիթը:
«Հուլիսի 29-ին հունական կղզիներից մեկում խրախճանք էր, քանի որ տեղի էր ունենալու հույն ամենաճանաչված երգիչներից մեկի` Սաքիս Ռուվասի մենահամերգը: Նա արդեն 20 տարի շարունակ պահպանում է առաջատարի իր դիրքերը: Շատ շոյված եմ, որ հրավիրված էի մասնակցելու: Այս մեծ համերգին որպես հյուր ներկայանալը եւ ինձ արդեն հարազատ դարձած հույն հանդիսատեսի հետ հանդիպումը կարեւոր իրադարձություն էր, որն ինձ տվեց նոր լիցքեր»,-Facebook-ի իր էջում գրել է Սիրուշոն:




Լրահոս