Ժողովուրդ. Բժիշկները կաշառում են թեժ գծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանի մոտ օրերս անցկացված խորհրդակցության ժամանակ խոսք է եղել այն մասին, որ որոշ հիվանդանոցներում ծննդօգնության դիմաց բժիշկները գումարներ են պահանջում, իսկ ԱՆ թեժ գծին էլ ,կաշառում ենե, որ վերջիններս չհրապարակեն ստացված ահազանգերը: Բարձրացված աղմուկից հետո առաջարկ է եղել ստուգել թեժ գծի զանգերի ցանկը: Սակայն Դումանյանն արագ փակել է թեման. ,Լավ է, հանգի՛ստ եղեքե: Այլ կերպ ասած` նա հասկացրել է, որ մտադիր չէ այդ գործին խառնվել: Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը ,Ժողովուրդե-ի հետ զրույցում հերքել է այս լուրերը..,Նման բան չի եղել: Ընդհակառակը, ծննդօգնության հարցը նախարարի ուշադրության կենտրոնում է: Այս օրերին մի քանի հիվանդանոցներում որոշ բժիշկներ ազատվել են աշխատանքից, որոշները`նկատողություն ստացելե:




Լրահոս