
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին վստահ է, որ «Կաստիլիա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ապագայում կարող է ավելի բարձր մակարդակում ներդնել իր պրոֆեսիոնալ ունակությունները.
«Ես հաճախ եմ զրուցել Զիդանի հետ։ Նա ցանկանում էր ինչ-որ բան անել, որպեսզի սկսի որպես մարզիչ աշխատել։ Ներկայումս նա սովորում է՝ անելով դա արագ և լավ։ Կարծում եմ, որ նա կարող է լավ մարզիչ լինել։ Կարող է այնպես պատահել, որ նա փոխարինի Անչելոտիին կամ էլ կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը»,- նշել է Պլատինին: