Արմավիան հերքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ազգային ավիափոխադրող “Արմավիա” ընկերությունը ռուսական “Սուխոյ քաղաքացիական ինքնաթիռներ” ՓԲԸ-ին է վերադարձրել այդ ընկերության արտադրած Sukhoi Superjet-100 ինքնաթիռը: “Արմավիա”-ի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ինքնաթիռն արդեն երկու ամիս է, ինչ գտնվում է “Սուխոյ քաղաքացիական ինքնաթիռներ” ընկերությունում:
“”Արմավիա”-ն ցանկություն չունի ետ վերցնել այդ ինքնաթիռը, քանի որ այն տնտեսապես ոչ շահավետ է: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ առաջին ինքնաթիռները մշակվում են, այս դեպքում ինքնաթիռը նոր ստեղծված է եւ պահանջում է ավելի լուրջ մշակում, իսկ “Արմավիան”, լինելով փոքր մասնավոր ընկերություն, իր վրա չի կարող վերցնել մշակման ծախսերը”,-հայտնեցին “Արմավիա”-ի մամուլի ծառայությունից:
Ռուսական “Ինտերֆաքս” գործակալության հաղորդմամբ`  Սուխոյ ընկերությունում նշում են, որ “Արմավիա”-ից Սուխոյ ընկերության արտադրության օդանավից հրաժարվելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ստացել, հավելելով, որ Հայաստանի ազգային ավիափոխադրողը չի վերադարձնում ինքնաթիռը, քանի որ այն գրավադրված է հայկական բանկերից մեկում: Նույն աղբյուրը փոխանցում է նաեւ Սուխոյ ընկերության պնդումը, թե “Արմավիա”-ն ավելի քան 4 մլն ԱՄՆ դոլար պարտք է մնացել իրենց` ռուսական Sukhoi Superjet-100 (SSJ-100) տիպի առաջին ինքնաթիռի դիմաց:
“Արմավիա”-ի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ, իրոք, “Սուպերջեթ” ինքնաթիռի ձեռք բերման ֆինանսավորման համար ազգային ավիափոխադրողը դիմել է հայկական բանկերին: Սակայն հիմա ինքնաթիռը հանձնված է ետ:
“Սուխոյ” ընկերության հետ հայկական ավիաընկերությունը պայմանագիր էր կնքել երկու ինքնաթիռ ձեռք բերելու վերաբերյալ: Առաջին սուպերջեթն “Արմավիա”-ին էր հանձնվել 2011թ. ապրիլի 19-ին, իսկ երկրորդը, որից “Արմավիան” կրկին հրաժարվեց, պետք է ձեռք բերվեր արդեն հուլիսին:
Ռուսական նորագույն սուպերջեթ ինքնաթիռները ներկայում շահագործում է միայն ռուսական ,Աերոֆլոտե ավիաընկերությունը: Սակայն վերջին օրերին տեխնիկական խնդիրներ էին առաջացել նաեւ ,Աերոֆլոտե-ի շահագործած ,Սուխոյ սուպերջեթ 100ե-ում: Իսկ մինչ այդ` սուպերջեթի վարկանիշը կտրուկ անկում ապրեց Ինդոնեզիայում ցուցադրական թռիչքի ժամանակ ինքնաթիռի վթարից հետո: Ռուսական Sukhoi Superjet-100-ն անհետացել էր ռադարների էկրաններից մայիսի 9-ի առավոտյան. զոհվել էին ինքնաթիռի բոլոր ուղեւորները` 45 մարդ:




Լրահոս