«Բորուսիա»-ի ֆուտբոլիստները` հաղթանակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում «Շտուտգարտ»-ին հաղթելուց հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի մի քանի ֆուտբոլիստներ խոսել են խաղի մասին:

Կիսապաշտպան Սինձի Կագավան նշել է. «Երջանիկ եմ, քանի որ կարողացա երկու գոլային փոխանցում կատարել, սակայն չեմ կարող ամբողջովին գոհ լինել խաղիցս: Թիմը կրկին ցուցադրեց, որ կարողանում է հաղթել ծանր պայմաններում: Մեծ ներուժ ունենք»:

«Հիանալի է, որ կարողացանք 9 միավոր վաստակել վերջին երեք խաղերում: Պետք է մտածենք այս խաղում բաց թողած գոլերի մասին: Հարկավոր է ավելի լավ հանդես գալ պաշտպանությունում, սակայն ընդհանուր առմամբ գոհ ենք», – նշել է Իլկայ Գյունդողանը:




Լրահոս